Բրազիլիայի դատարանը հրաժարվել է չեղարկել նախկին նախագահի ունեցվածքի վրա դրված կալանքը. Globo

Դատավոր Ժոաո Պեդրու Ժերբան Նետուն հրաժարվել է բավարարել Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի բողաքարկումը, որը ցանկանում էր հասնել իր բանկային հաշիվների և այլ ունեցվածքների վրա դրված կալանքի չեղարկմանը. տեղեկացնում է Globo հեռուստաալիքը:

Դատավորի կարծիքով՝ ունեցվածքի կալանքը «սահմաված է հանցագործությունների արդյունքում պետությանը հասցված վնասի փոխհատուցումը երաշխավորելու համար», ուստի պետք է ուժի մեջ մնա:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 12-ին դատարանը Լուլա դա Սիլվային դատապարտեց ինը տարի և վեց ամիս ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով կաշառակրության և փողերի լվացման մեջ: Նախկին նախագահին արգելվել է նաև 19 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել: Լուլա դա Սիլվան բողոքարկել է այդ որոշումը: Մինչև բողոքի քննության ավարտը քաղաքական գործիչն ազատության մեջ կմնա:

Բացի այդ, դատարանը որոշում է կայացրել Lուլա դա Սիլվայի բանկային հաշիվների՝ ընդհանուր առմամբ 606 հազար ռեալ գումարի (192 հազար դոլար) սառեցման վերաբերյալ: Կալանքի տակ են նաև նրա երեք բնակարանները, հողակտորը և երկու ավտոմեքենաները: Դատավճռում ասվում է, որ նախկին նախագահը կարող է օգտագործել դրանք, սակայն մինչև երկրորդ դատական ատյանի որոշումն իրավունք չունի սեփականությունները վաճառելու կամ նվիրելու: Նշված ունեցվածքին ավելացվել է 9 միլիոն ռեալ (3.9 միլիոն դոլար), որը քաղաքական գործիչը յուրացրել է երկու մասնավոր կենսաթոշակային  հիմնադրամների հատկացումներից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.