ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Դամասկոսում ՌԴ-ի դեսպանատան ռմբակոծումը դատապարտող հայտարարությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել համաձայնության գալ Դամասկոսում ռուսական դեսպանատան գնդակոծումը դատապարտող հայտարարության բովանդակության վերաբերյալ, քանի որ որոշ երկրներ հրաժարվել են աշխատել Մոսկվայի առաջարկած տեքստի հետ. այս մասին տեղեկացրել է կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցչության մամլո քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:

Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության կողմից առաջարկված հակիրճ տեքստը հիմնված է եղել «հակաահաբեկչության և դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիության վերաբերյալ ստանդարտ ձևակերպումների վրա»:

«Ափսոսանքով պետք է փաստենք, որ Անվտանգության խորհրդի որոշ անդամներ կրկին հրաժարվեցին քննարկել ծրագրի ռուսական տարբերակը՝ գործողության ահաբեկչական բնույթը հաստատող ապացույցների բացակայության պատճառով: Առաջարկվել է հեռացնել ծրագրի բոլոր կարևոր կետերը: Ստեղծված պայմաններում ռուսական կողմն անիմաստ է համարում այդ փաստաթղթի շուրջ աշխատանքների շարունակումը»,- հայտարարել է Ստրժիժովսկին:

Մշտական ներկայացուցչության տվյալներով՝ հուլիսի 24-25-ը Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը «որոշ ռմբակոծությունների է ենթարկվել մայրաքաղաքային Ջոբար շրջանից, որում մեծ թվով ահաբեկչական խմբավորումներ են մնացել»: Երեկ՝ հուլիսի 25-ին՝ Անվտանգության խորհրդի՝ մերձավորարևելյան հարցերով նիստի ժամանակ, ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը գործընկերներին կոչ է արել ընդունել միջադեպը դատապարտող հայտարարությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մշտական ներկայացուցչությունում չեն մանրամասնել, թե կոնկրետ որ երկրներն են խանգարել հայտարարության ընդունմանը: «Չնայած գործընկերների կողմից հակաահաբեկչական պայքարի առաջնահերթության խոստումներին՝ նրանք ամեն անգամ փորձում են շեղել հարվածները նրանցից, ովքեր ենթադրաբար կարող են ծառայել Սիրիայում կործանարար աշխարհաքաղաքական ծրագրերի իրականցմանը: Վաղուց ժամանակն է ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հավատարմությունը և ձգտել ահաբեկչության դեմ պայքարում ուժերի միավորմանը: Եվ վատ չէր լինի խելքի բերել Ջոբարում և այլ վայրերում գտնվող «հրաձիգներին»»:

Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս փորձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաստատել Սիրիայում իր դեսպանատան գնդակոծությունների դատապարտման հայտարարությունները: Որոշ դեպքերում այդ փորձերն արգելափակվել են արևմտյան երկրների կողմից, որոնք պնդել են բովանդակության մեջ Ռուսաստանի համար անընդունելի պայմաններ ավելացնել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.