Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա. Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը բացառել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու հավանականությունը. պաշտոնյայի հայտարարությունը փոխանցում է Frankfurter Allgemein Zeitung թերթը:

«Եվրոպան կյանքում չի կարողանա մարսել Թուրքիայի անդամակցությունը զուտ  տնտեսաքաղաքական պատճառներով»,- կարծում է Քերնը: Նա նշել է, որ Բրյուսելը պետք է բացեիբաց ասի Անկարային, որ վերջինս «պարզապես անդամակցության թեկնածու չէ»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի կանցլերը հայտարարել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում Թուրքիան «անցել է գրեթե բոլոր սահմանները»: Իրավապաշտպանների, լրագրողների և որոշ խորհրդարանականների նկատմամբ թուրքական իշխանությունների քայլերը, Քերնի խոսքով, «բռնատիրական դաժանության գործողություններ են»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.