Չերնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան երկարաձգել են հակառուսական պատժամիջոցները

Եվրամիության չորս գործընկեր երկրներ՝ Չերնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան, մինչև 2018 թ. հունվարի 31-ը երկարաձգել են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները. այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

«Եվրամիության թեկնածու երկրներ Չերնոգորիան և Ալբանիան, Եվրապական ազատ առևտրային համագործակցության անդամ Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան միացել են Եվրախորհրդի որոշմանը: ԵՄ-ն ողջունում է այդ պարտավորությունների իրականացումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հունիսի 28-ին Եվրամիության խորհուրդը վեց ամսով երկարաձգել է հակառուսական տնտեսական պատժամիջոցները՝ սահմանելով դրանք մինչև 2018 թ. հունվարի 31-ը:

Եվրամիության պատժամիջոցային քաղաքականությունը ներառում է երեք անկախ ուղղություն՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրերի տրամադրման սահմանափակումներ (գործում են մինչև սույն թվականի սեպտեմբեր), տնտեսական պատժամիջոցներ ռուսական պետական նավթային, պաշտպանական և ֆինանսական ոլորտների մի շարք ընկերությունների դեմ (երկարաձգվել է մինչև 2018 թ. հունվարի 31-ը), Ղրիմի նկատմամբ սահմանափակող միջոցառումներ (մինչև 2018 թ. հունիսի 23-ը):

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.