«Ջեբհաթ ալ Նուսրա»-ի հազարից ավել ահաբեկիչներ դուրս են բերվել Լիբիայի տարածքից. ԶԼՄ-ներ

Օգոստոսի 2-ին ավարտվել է «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբավորման ահաբեկիչների դուրսբերումը լիբանանասիրիական սահմանի Էրսալ լեռնային շրջանից: Al Mayadeen հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ 1116 գրոհայիններ և նրանց ազգականները (ընդհանուր առմամբ 7800 մարդ) ավտոբուսներով տեղափոխվել են Ֆլիտա սիրիական բնակավայրը, որտեղից նրանք կուղարկվեն ավազակախմբերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահագ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ առաջիկա 48 ժամվա ընթացքում կսկսվի «Սարայա Ահլ աշ Շամ» ջոկատի զինված ընդդիմադիրների դուրսբերումն Էրսալից: Նրանք՝ իրենց ընտանիքների հետ միասին (ընդհանուր առմամբ 3 հազար մարդ) կտեղավորվեն Սիրիայի արևմտյան Կալյամուն շրջանում: Այս զինյալների և սիրիական կառավարության միջև տեղական հաշտեցման մասին համաձայնագիր է կնքվել:

Հուլիսի 21-ից 26-ն իրականացվող գործողությունների ընթացքում սիրիական բանակին աջակցող  շիական «Հեզբոլլահ» խմբավորմանը հաջողվել է ավազակախմբերից ազատել նրանց վերահսկողության տակ գտնվող սահմանային տարածքի 95%-ը: Հուլիսի 27-ին գրոհայինները համաձայնել էին զինադադարի հաստատմանը և ընդունել ռազմական գործողությունների դադարեցման պայմանները:

Նշենք, որ վեց տարի շարունակ ավազակախմբերն օգտագործել էին Էրսալի և Ֆլիթի լեռնային կիրճերը՝ դեպի Սիրիա զենք և վարձկաններ ուղակելու նպատակով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.