Ճապոնիայի վարչապետը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում

Ճապոնիայի կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական է տվել՝ նախարարների կաբինետի փոփոխություններին ընդառաջ. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է, այս ընթացակարգն անհրաժեշտ է կառավարությունում փոփոխություններ իրականցնելու համար: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է դրա նոր կազմը՝ փոխելով 19 նախարարներից 14-ին:

Լենտա-ի փոխանցմամբ՝ իրենց պաշտոնները պահպանել են ֆինանսների նախարար Տարո Ասոն, կառավորության գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան, ինչպես նաև Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության համար պատասխանատու էկոնոմիկայի նախարար Հիրոսիգե Սեկոն:

Արտաքին գործերի նախարար է նշանակվել Տարո Կոնոն՝ երկրի տարածքում ամերիկյան զինված ուժերի կարգավիճակի համաձայնագրի վերանայման կողմնակիցներից մեկը: Պաշտպանության նախարար է դարձել Իցունորի Օնոդերեն, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2012-2014 թ․թ.:

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն պաշտոնապես հաստատել է երկրի կառավարության նոր կազմը: Այս առիթով հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել Տոկիոյի թագավորական պալատում:

Կառավարության կազմի մեծածավալ փոփոխությունները կապված են վարչապետի ղեկավարած իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշի անկման հետ: Նախարարների կաբինետի կազմում փոփոխություններ իրականացնելով՝ Աբեն հույս ունի դադարեցնել վարկանիշի անկումը և վերադարձնել ընտրողների վստահությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.