ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ահաբեկիչներին դատապարտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անկարողությունը

Ահաբեկիչների քայլերը դատապարտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անկարողությունը նրանց դրդում է նոր սադրանքների և հարձակումների, և

թույլ է տալիս զգալ անպատժելիությունը. այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները տարբեր պատճառներով արգելափակել են Ռուսաստանի առաջարկած համառոտ նախագիծը, որը դատապարտում է Դամասկոսում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված ահաբեկչական գործողությունները: Դրա վրա կրակ են բացել «Հեյաթ Թահրիր աշ Շամ» (նախկինում «Ջեբհաթ ալ Նուսրա») և «Ֆայլաք Ար Ռահման» խմբավորումները: Ընդ որում ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «Ջեբհաթ ալ Նուսրա»-ն աշխարհում համարվում է ահաբեկչական խմբավորում:

«Մեզ հետ դիվանագիտական համերաշխություն պահպանելու դժկամությունը թող մնա այդ պատվիրակություններին խղճին»,- նշել են գերատեսչությունում՝ հավելելով, որ չէին ցանկանա՝ «այդ բարբարոսների մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեր, թե Անվտանգության խորհրդում ինչ-որ մեկն իրենց կողմից է»:

Ինչպես նշում է Լենտա-ն, հուլիսի 26-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացրել էր, որ Անվտանգության խորհրդի որոշ անդամներ կրկին ապացույցների բացակայության կեղծ պատրվակով հրաժարվել են ընդունել Սիրիայում ռուսական դեպանատան վրա կատարված ահաբեկչական հարձակման մասին հայտարարության նախագիծը:

Վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության շենքը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել: Վերջին հարձակումն իրականացվել է օգոստոսի 2-ին. դեսպանատան ուղղությամբ երկու արկ է նետվել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.