Հույս ունեմ՝ Տոկիոն կշարունակի պայմանավորվածությունների կատարումը․ Սերգեյ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ Ճապոնիայի արտաքին գործերի նոր նախարարի նշանակումից հետո Տոկիոն կշարունակի կատարել Ռուսաստանի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Մենք շատ արդյունավետ երկխոսություն ենք ունեցել Ձեր նախորդի՝ պարոն Կիսիդոյի հետ։ Մաղթում ենք նրան հաջողություններ իր նոր գործունեության մեջ։ Հուսով եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում կկարողանանք իրականացնել ՌԴ նախագահի և Ճապոնիայի վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը», - Ճապոնիայի նորանշանակ արտգործնախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Հարավաարևելյան Ասիայի պետությունների Ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակներում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.