Սիցիլիայում հրշեջները միտումնավոր հրդեհներ են կազմակերպել

Սիցիլիայում ոստիկանությունը բացահայտել է հրշեջների խումբ, որը միտումնավոր հրդեհներ է կազմակերպել բոնուսային վճարների ստանալու համար։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ ղեկավարությունը նկատել է 15 հրշեջների՝ դեպքի վայր մեկնելու վիճակագրության «անոմալիա»։ Ենթադրվում է, որ այս խումբը միտումնավոր հրդեհներ է կազմակերպել, որպեսզի արտաժամյա աշխատանքի համար գումար ստանա։

Հանցագործ խմբի ղեկավարն անտառային տարածքներ է այցելել իր անձնական մեքենայով, հրդեհել ծառերը, որից հետո արդեն դեպքի վայր է ժամանել հրշեջ մեքենայով։ Դատական գործընթաց է սկսվել, հրշեջների ղեկավարը տնային կալանքի տակ է։

Իտալացի օդերևութաբանները նշում են, որ այս ամառն ամենաշոգն է Ապենինյան թերակղզու եղանակն ուսումնասիրելու 200-ամյա պատմության ընթացքում։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.