Պուտինի՝ Ֆինլանդիա ժամանելու վերաբերյալ ոստիկանական նամակագրությունը պատահաբար հայտնվել է քաղաքացու ձեռքում
Վլադիմիր Պուտինի ուղղաթիռի ժամանման մասին տեղեկատվությունն ուղարկվել է Օուլուի բնակիչներից մեկի էլեկտրոնային փոստին երեկոյան ժամը 9-ին, այսինքն՝ նախագահի ուղղաթիռի՝ Սավոնլիննա ժամանելուց ինը ժամ անց. այս մասին տեղեկացնում է Iltalehti թերթը։
Թերթի համաձայն՝ կնոջ էլեկտրոնային փոստին նամակ է եկել, որը պարունակել է ոստիկանական նամակագրություն՝ Պուտինի ինքնաթիռի ժամանման ճշգրիտ ժամանակի վերաբերյալ։ Iltalehti-ի փոխանցմամբ՝ խոսքը գաղտնի տեղեկատվության մասին է։ Բացի այդ նամակագրություն մեջ քննարկել է նախագահ Սաուլի Նիինիստյոյի երթուղին։
Ինչպես նշում է Uutiset-ը, Արևմտյան Ֆինլանդիայի ոստիկանության հասարակայնության հետ կապերի փորձագետ Արտո Տյունկյունեն հաստատել է թերթի հայտարարությունը։ «Outlook էլեկտրոնային փոստի ծրագիրը պահպանում է բոլոր այն էլեկտրոնային հասցեները, որոնց վրա երբևէ հաղորդագրություն է ուղարկվել։ Այսինքն՝ այս դեպքում չի նկատվել, որ նամակը նաև քաղաքացու է ուղարկվել»։
«Հաղորդագրությունը քաղաքացու փոստին է ուղարկվել երեկոյան ժամը 9-ին՝ նախագահի ուղղաթիռի ժամանումից ինը ժամ անց։ Դա նշանակում է, որ նախագահի անվտանգությանը ոչինչ չէր սպառնում։ Այդ ժամանակ նախագահներն արդեն Օլավինլիննայում օպերա էին դիտում»,- նշել է Տյունկյունենը՝ հավելելով, որ Արևելյան Ֆինլանդիայի ոստիկանապետ Տայստո Հուոկկոն հանձնարարել է դեպքի վերաբերյալ զեկույց պատրաստել։