Իսլամական պետությունն ստանձնել են Սինայի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, որի արդյունքում չորս եգիպտացի ոստիկան է զոհվել. այդ մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ծայրահեղականների խումբը հարձակում էր գործել ոստիկանական մեքենայի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել Էլ Արիշ քաղաքի ծայրամասում։ Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել։ Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը և զբաղվում են ահաբեկիչներին գտնելու որոնողական աշխատանքներով։

Եգիպտոսի զինված ուժերը և ոստիկանությունը մի քանի տարի է պայքարում են Սինայի հյուսիսային և կետրոնական մասերում գտնվող ծայրահեղական իսլամիստական խմբավորումների դեմ։ Դրանցից առավել խոշորը «Անսար Բեյթ ալ Մաքդիսն» է, որը հավատարիմ է Իսլամական պետությանը։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ հենց այս ծայրահեղական միավորումն է կանգնած վերջին տարիներին Եգիպտոսում կազմակերպված ահաբեկչական գործողությունների հետևում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.