Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Հորդանանի հետ սահմանի կարևոր անցակետը

Սիրիական բանակն ազատագրել է Հորդանանի հետ սահմանի Աբու Շարշուխ հիմնական անցակետը, որը գտնվում է հարավարևելյան Ալ Սուվեյդա նահանգում: SANA գործակալության փոխանցմամբ՝ զինվորականներն ազատագրել են նաև Սադ էզ Զալֆ շրջանում գտնվող բոլոր անցակետերը՝ ահաբեկիչներին դուրս հանելով Թաբքա, Ռուսեյհի, Ասդա և Ազամի բարձունքներից:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, 7-օրյա մարտերի ընթացքում կառավարական ուժերն Իսլամական պետության գրոհայիններից ազատագրել են մոտ 100 հազար կմ² տարածք: Զորքերին օգնություն են ցուցաբերում սիրիական սոցիալ-ազգայնական կուսակցության ոստիկանները:

Սիրիա-հորդանանական սահմանի (ընդհանուր երկարությունը 375 կմ) արևելյան հատվածի ազատագրումն իրականացվել է «Լուսաբաց» հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Բացի Իսլամական պետության ավազակախմբերից՝ Սիրիայի հարավարևելքում բանակային ստորաբաժանումների և աշխարհազորայինների դեմ պայքարում են զինված ընդդիմության խմբավորումները՝ «Ուսուդ ալ Շաքիրյա», «Ջեյշ Աշաիր» և «Քուվաթ Ահմեդ Աբդո», որոնց աջակցություն են ցույց տալիս ԱՄՆ-ը և միջազգային կոալիցիայի դաշնակիցները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.