Չինաստանի իշխանությունները փոխել են ցամաքային ուժերի բոլոր 13 զորքերի հրամանատարներին. ԶԼՄ-ներ

Չինաստանի իշխանությունները փոխել են Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի բոլոր 13 ցամաքային զորքերի 26 հրամանատարներին և հանձնակատարներին. այդ պաշտոններին նշանակված հրամանատարների  ցուցակը հրապարակվել է «Ժենմին ժիբաո» թերթը:

Հայտարարության համաձայն՝ բոլոր սպաները ժամանել են իրենց վստահված զորամասեր:

Ցամաքային զորքերի թվի կրճատման մասին առաջին տեղեկությունները ԶԼՄ-ներում հայտնվել են սույն թվականի մարտին: Ապրիլին Չինաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց դրանց թիվը 18-ից 13-ի հասցնելու մասին լուրը: Նոր զորամիավորումներն ստացել են 71-րդից մինչև 83-րդ հաջորդական համարները և բաժանվել ռազմական հրամանատարության հինգ գոտիների միջև:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, 2015 թ. նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտնել էր Ազգային-ազատագրական բանակում մեծածավալ բարեփոխումներ անցկացնելու մասին: Բացի մինչև 2018 թ. զինված ուժերի թիվը 300 հազարով կրճատելուց (հասցնելով 2 միլիոն զինծառայողի)՝ բարեփոխումները կվերաբերեն նաև բանակի կազմակերպչական անձնակազմի կառուցվածքին, և պետք է ավարտվեն մինչև 2020 թ.:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.