Լատինական Ամերիկայի երկրները դատապարտել են Վենեսուելայի Սահմանադրական հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը

Իսպանիայի խորհրդարանը և Արևմտյան կիսագնդի ութ երկրներ «ժողովրդավարական կարգի խախտում են» անվանել Սահմանադրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի լիազորություններն ստանձնելու որոշումը. այս մասին ասվում է Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատի պաշտոնական կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

«Վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահները և ներկայացուցիչները հայտարարել են, որ քննադատում են Վենեսուելայում ժողովրդավարական և սահմանադրական կարգի խախտումը, այդ թվում և Սահմանադրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի լիազորությունների յուրացումը, որն ամրապնդել է բռնատիրությունը երկրում»,- ասվում է փաստաթղթում:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Պերուի, Բրազիլիայի, Կոստա Ռիկայի, Իսպանիայի, Արգենտինայի, Պանամայի, Չիլիի, Մեքսիկայի և Կանադայի օրենսդիր մարմինները «չեն ճանաչում Սահմանադրական հանձնաժողովը և դրա ընդունած որոշումները՝ Վենեսուելայի սահմանադրության խախտման պատճառով»: Նրանք դատապարտել են նաև Վենեսուելայի «Ազգային ժողովի անդամների հետապնդումը», որոնց մեծ մասը ընդդիմության ներկայացուցիչներ են:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Սահմանադրական հանձնաժողովը հայտարարել էր, որ իր վրա է վերցնում «խաղաղության պահպանմանը, սոցիալ-տնտեսական ու ֆինանսական համակարգերին և պետական խնդիրներին վերաբերող» օրենսդրական լիազորությունները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.