Խաբարովսկում սպանվել է ծանրամարտի աշխարհի չեմպիոնը (տեսանյութ)

Օգոստոսի 20-ին՝ Խաբարովսկի ժամանակով 7:00-ին, քաղաքի կենտրոնում գտնող սրճարանի երկու այցելուներ վեճի են բռնվել, որը վերաճել է ծեծկռտուքի. այս մասին տեղեկացնում է Ռուսասատանի քննչական կոմիտեի տեղական կառավարման պաշտոնական կայքը:

Տուժողն ստացած վնասվածքների պատճառով մահացել է հիվանդանոցում: Նախնական տվյալների համաձայն՝ մահվան պատճառը դարձել է գլխուղեղային վնասվածքը: Կռվի երկրորդ մասնակիցը փախուստի է դիմել: Իրավապահ մարմիններն արդեն պարզել են նրա ինքնությունը, կատարվում են որոնողական աշխատանքներ: Քրեական գործ է հարուցվել «Կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելու և անզգուշորեն տուժածին մահվան հասցնելու» հոդվածով:

Զոհվածը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն 1985 թ. ծնված Անդրեյ Դրաչյովն է: Վերջինս մասնակցել է նաև էքստրեմալ բոդիբիլդինգի առաջնությանը:

«Կոնսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երը Անդրեյ Դրաչյովը վիճաբանություն է սկսել «Գալերեյա» սրճարանում հավաքվածների հետ: Կողմերը դուրս են եկել՝ «խնդիրը լուծելու»: Դրաչյովը որոշել է չդիմել սրճարանում նստած ընկերոջ օգնությանը և մենակ կռվել: Համացանցում հայտնված տեսահսկման սարքերի ձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ, ամենայն հավանականությամբ կովկասցի, գետնին գցում Դրաչյովին և շարունակում ծեծել նրան:

Ինչպես նշում է НТВ-ն, վերջերս Բուրյատիայում դաժանաբար սպանվել է ևս մեկ երիտասարդ մարզիկ՝ Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Յուրի Վլասկոն: Ողբերգությունը տեղի էր ունեցել Բայկալ լճի ափին զանգվածային կռվի ժամանակ:

>

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.