Գերմանիայի արտգործնախարարի կինը սպառնալիքներ է ստանում Էրդողանի հանդեպ իր ամուսնու խիստ քննադատությունից հետո

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելի կինը սպառնալիքներ է ստանում կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հասցեին հնչեցրած խիստ քննադատությունների հետ։ Այս մասին հայտնում է Rheinpfalz թերթը։

Աղբյուրի հավաստմամբ՝ անհայտ անձինք սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ էին թողել այն ատամնաբուժարանի հեռախոսի ինքնապատասխանիչում, որտեղ աշխատում է Գաբրիելի կինը։

«Այն, ինչ Էրդողանն անում է (քննադատում է գերմանացի պաշտոնյային, - խմբ․), ակնայտ է՝ շահագրգռում է որոշ մարդկանց հետևել և սպառնալ իմ կնոջը», - Գաբրիելի խոսքերը մեջբերել է Welt թերթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության էր ենթարկել Գերմանիայի արտգործնախարարին, երբ վերջինս մեղադրել էր Էրդողանին իր երկրի նախընտրական քարոզարշավին միջամտելու մեջ։

«Նա ոչ մի սահման չի ճանաչում։ Դու ո՞վ ես, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ։ Իմացիր քո տեղը», - ասել էր Էրդողանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.