Սիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին ազատագրվել է ԻՊ ահաբեկիչներից․ ՌԴ ՊՆ

Սիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը։

«Կառավարական զորքերը ՌԴ ռազմաօդային ուժերի օժանդակությամբ նշանակալի հաղթանակներ են տարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ Սիրիայի կենտրոնական հատվածներում», - հայտարարել է գեներալ Ռուդսկոյը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ազատագրվել է 50 բնակավայր և ավելի քան 2700 քառակուսի կիլոմետր տարածք։

Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ահաբեկիչները փորձում են փախչել Դեր Զոր, սակայն ռուսական ռազմաօդային ուժերը շուրջօրյա հսկողություն են իրականացնում՝ թույլ չտալով ահաբեկիչներին ռազմական տեխնիկա տեղափոխել։

Հիշեցնենք, որ ՌԴ օդատիեզերական ուժերը ռմբակոծել էին ԻՊ ահաբեկիչների՝ Դեր Զորի ուղղությամբ շարժվող ավտոշարասյունը։ Ռմբակոծության հետևանքով սպանվել էր ավելի քան 200 ահաբեկիչ, ոչնչացվել էր մեծ քանակությամբ զինամթերք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.