Իսլամական պետությունն Իսպանիային սպառնում է նոր հարձակումներով

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իսպանիային սպառնում է նոր հարձակումներով։ Այս մասին գրում է Pais թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 24-ի առավոտյան զինյալները սոցցանցերում տեսանյութ են տարածել, որտեղ իսպաներենով սպառնալինքեր են հնչեցնում այդ երկրի հասցեին։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 17-ին, միաժամանակ երկու ահաբեկչություն է տեղի ունեցել Իսպանիայում։ Առաջինը տեղի է ունեցել Բարսելոնայի զբոսաշրջիկներով լի թաղամասում՝ լա Ռամբլա փողոցում։ Միկրոավտոբուսը, ընթանալով մոտ 80 կմ/ժամ արագությամբ, մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Զոհվել էր 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան հարյուրը։ Սրան հաջորդել էր երկրորդ աբաբեկչությունը․ Բարսելոնային հարակից Կամբրիլս քաղաքում ֆուրգոնը վրաերթի էր ենթարկել հետիոտնային անցման մոտ կանգնած մարդկանց։ Վրաերթի հետևանքով ծանր վիրավորվել է 7 մարդ, որոնցից մեկը՝ ոստիկան։

Նշվում է, որ իրավապահները ոչնչացրել են չորս ահաբեկչի և վիրավորել մեկին, որն ավելի ուշ մահացել է։ Եվս երկու ահաբեկիչ ձերբակալված է։

Նույն օրը Բարսելոնայի Սան Խուստո Դեսվերն թաղամասում մեքենան հարվածել էր երեք ոստիկանի՝ փորձելով վրաերթի ենթարկել նրանց։ Իրավապահներին չի հաջողվել պարզել վարորդի ինքնությունը։ Նշվում է միայն, որ մեքենայում՝ ուղևորների համար նախատեսված նստարանին, հայտնաբերվել է դանակահարված մի մարդ։ Դեռ պարզ չէ, թե քանի հոգի է եղել մեքենայում։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.