Հայաստանը և Բրազիլիան առևտրային-ներդրումային հուշագիր կստորագրեն

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Բրազիլիայի հետ առևտրային և ներդրումային համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը և հատուկ աշխատանքային խմբի ստեղծմանը. այս մասին տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացրած ծրագրի համաձայն՝ փաստաթուղթը նախատեսում է առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության հարցերով զբաղվող համատեղ աշխատանքային խմբի ստեղծում:

Հուշագրով նախատեսվում է նաև ուսումնասիրել երկու երկրներում բիզնես հնարավորությունների, ցուցահանդեսներում, տոնավաճառներում, գործնական առաքելություններում և միջոցառումներում ընկերությունների և գործարարների մասնակցության հեշտացման, առևտրի և ներդրումների ոլորտներում երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.