Եմենին հասցված օդային հարվածների զոհ է դարձել յոթ մարդ

Ավելի քան յոթ մարդ է զոհվել Եմենում տեղ ունեցած ավիահարվածի հետևանքով. այս մասին տեղեկացրել է «Ռոյթերս» գործակալությունը:

Լրատվականի տվյալներով՝ հրթիռակոծվել են Սանայի արևմտյան արվարձանները: Նշվում է, որ զոհերից հինգը խաղաղ բնակիչներ են:

Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան, որը պարբերաբար ռմբակոծում է ապստամբ հուսիների կողմից գրավված Սանան, առայժմ չի մեկնաբանել կատարվածը:

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.