Գերմանիայի ԱԳ նախարարը ցանկանում է երկրից դուրս հանել ամերիկյան միջուկային զենքը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելն աջակցել է սոցիալ-դեմորատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի՝ ամերիկյան միջուկային զենքը երկրից դուրս բերելու մասին առաջարկությանը։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։

«Իհարկե, ես համոզված եմ, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել զինվելու և զինաթափվելու վերահսկողության հարցով», - հայտարարել է Գաբրիելը, որը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մատին Շուլցը, որը պայքարում է կանցլերի պաշտոնը զբաղեցնելու համար, իր նախընտրական ելույթներից մեկում նշել էր ամերիկյան միջուկային զենքը երկրից դուրս բերելու անհրաժեշտության մասին։

«Որպես դաշնային կանցլեր, ես պայքարելու եմ Գերմանիայում պահվող միջուկային զինամթերքը երկրից դուրս հանելու համար», - հայտարարել էր Շուլցը։

Աղբյուրի չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Ռեյնալդ-Պֆալց կոչվող բնակավայրի Բյուհել ռազմաբազայում պահվում են ամերիկյան միջուկային քսան մարտագլխիկներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.