Չեխիայում խորհրդարանի Ստորին պալատի ընտրություններին կմասնակցի 31 քաղաքական միավոր

31 քաղաքական կուսակցություններ կմասնակցեն Չեխիայի Խորհրդարանի Ստորին պալատի ընտրություններին, որն անցկացվելու է այս տարվա հոկտեմբերի 20-21-ին։ Այս մասին ասվում է Պրահայի քաղաքապետարանի և երկրի մյուս 13 շրջանների վարչակազմերի տարածած  հաղորդագրության մեջ։

«Հաստատվել է ընտրություններին մասնակցել ցանկացող բոլոր կուսակցությունների դիմումները», - ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները ներկայացված են լինելու բոլոր ընտրատեղամասերում։ Պրահայում ընտրողների ձայները ստանալու համար կպայքարեն քաղաքական 29 միավորներ։

Հատկանաշական է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 8-ով ավելի քիչ՝ 23 քաղաքական միավոր։

10,6 միլիոն բնակչություն ունեցող Չեխիայում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 8,5 միլիոն մարդ։ Նրանք պետք է ընտրեն Խոհրդարանի Ստորին պալատի 200 անդամների, որոնք էլ զբաղվելու են հիմնական օրենսդիր աշխատանքով։ Չեխիայում Խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) ընտրություններն անցկացվում են առանձին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.