Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը պատկանում է ամբողջ աշխարհին, այլ ոչ թե ԱՄՆ-ին․ Մոգերինի

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է, և Թեհրանը կատարում է իր պարտավորությունները։ Այս մասին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքաղականության հարցերով գլխավոր եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ համաձայնագիրը գործում է, իսկ ԱՏԷՄԻԳ-ը (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) յոթ անգամ հաստատել է, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները», - ասել է Եվրոպայի արտաքին քաղաքականության ղեկավարը։

Մեկնաբանելով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը՝ Մոգերինին ընդգծել է, որ այդ համաձայնագիրը չի կնքվել «ինչ-որ մի պետության կողմից»։ «Այս համաձայնագիրը պատկանում է միջազգային հանրությանը», - ասել է եվրահանձնակատարը։

Մոգերինին հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու միջուկային գործարքի իրագործման հարցով միջազգային միջնորդների վեցնյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Գեմանիա, Ֆրանսիա) և Իրանի միջև նախարարական հանդիպում։ Նրա խոսքով՝ սա լավ նշան է, քանի որ այսպիսի հանդիպումները մշտապես կայացել են արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության եկան Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվեց սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.