Կրակոցներ՝ Լաս Վեգասում․ հաղորդվում է 20 զոհի մասին (տեսանյութ)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Հայնտի Mandalay Bay խաղատան մոտ անհայտ անձն անկանոն կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Այս մասին հայտնում է Ruptly TV-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործը country-music երաժշտական փառատոնի մասնակիցների ուղղությամբ կրակել է Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն արդեն ոչնչացրել են մարդասպանին։ Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները, իսկ Լավ Վեգասի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.