Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի հասել է 50-ի

Լաս Վեգասի Mandalay Bay Hotel հյուրանոցային մահալիրի մոտ տեղի ունեցած կրակոցներկի հետևանքով զոհերի թիվը գնալով աճում է։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է մոտ 50 մարդ, իսկ վիրավորների թիվը հատում է 200-ը։ Տեղեկացնում է Ruptly  TV-ն։

Աղբյուրի համաձայն՝ ոստիկանությունը պարզել է հանցագործի ինքնությունը՝ տեղի բնակիչ 64-ամյա ոմն Սթիվեն Փեդոք, որն ինքնասպան էր եղել վնասազերծման ժամանակ։ Իրավապահներն սկսել էին նաև հանցագործի զուգընկերուհու՝ ոմն Մարի Լու Դենլիի որոնման աշխատանքները, որը ճանապարհորդել է հանցագործի հետ։ Ավելի ուշ հայնտի էր դարձել, որ իրավապահները գտել են աղջկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լաս Վեգասի հայնտի Mandalay Bay խաղատան մոտ զինված անձն անկանոն կրակ էր բացել country-music երաժշտական փառատոնի մասնակիցների ուղղությամբ։ Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները, իսկ Լաս Վեգասի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.