Իսլամական պետությունը ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած զինված հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործկալությունը։

Ահաբեկչական խմբավորման աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակում գործած անձն ամիսներ առաջ ընդունել էր իսլամ։

Հիշեցնենք, որ Լաս Վեգասի հայնտի Mandalay Bay hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից զինված անձն անկանոն կրակ էր բացել country-music երաժշտական փառատոնի մասնակիցների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել՝ ավելի քան 200-ը։

Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները, իսկ Լաս Վեգասի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։ Իրավապահները պարզել են կրակոցներ արձակած անձի ինքնությունը՝ տեղի բնակիչ 64-ամյա ոմն Սթիվեն Փեդոք, որը վնասազերծման ժամանակ ինքնասպան էր եղել։

Հյուրանոցի համարում, որտեղ սեպտեմբերի 28-ից հանգրվանել էր Փեդոքը, ոստիկանները գտել են տասը միավոր զենք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.