Թրամփը տեղեկություններ չունի Լաս Վեգասում տեղի ունեցած սպանդի հետ ԻՊ-ի առնչության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի օրեր առաջ Լաս Վեգասում տասնյակ մարդկանց կյանքեր խլած Սթիվեն Պեդոկի՝ Իսլամական պետության հետ կապեր ունենալու մասին։

Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել էր Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ամերիկյան իշխանություններն ստուգում են ԻՊ-ի հայտարարությունը, սակայն դեռ չեն կարող այն հաստատել։

Պուերտո Ռիկո կատարած այցի ընթացքում Թրամփին ուղեկցող լրագրողները հարց են ուղղել ԱՄՆ նախագահին, թե արդյոք կարող էր Պեդոկը կապ ունենալ Իսլամական պետության հետ, ինչին ի պատասխան Թրամփն ասել էր, - «Գաղափար անգամ չունեմ»։

Հիշեցնենք, որ Լաս Վեգասի հայնտի Mandalay Bay hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից զինված անձն անկանոն կրակ էր բացել country-music երաժշտական փառատոնի մասնակիցների ուղղությամբ, ինչից հետո ինքնասպանություն էր գործել։ Կրակոցների հետևանքով զոհվել էր 59 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։

Իրավապահները հանցագործի հանգրվանած սենյակի խուզարկությամբ հայտնաբերել են 23 միավոր հրազեն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.