Չորս երկրներ, հետևելով ԵՄ-ի օրինակին, երկարաձգել են հակառուսական պատժամիջոցները

Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան հետևել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2018 թ․ մարտի 15-ը երկարաձգելու Եվրամիության օրինակին։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքաղականության հարցերով գլխավոր եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Սեպտեմբերի վերջին Եվրոպական Միության Խորհուրդը երկարաձգել էր անհատական պատժամիջոցները ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց ԵՄ-ը մեղադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնշխանությունը խախտելու համար։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 149 ֆիզիկական և 38 իրավաբանական անձ։ Նրանց արգելել են մուտք գործել ԵՄ տարածք և սառեցրել նրանց ակտիվները։

Չեռնոգորիան և Ալբանիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրներ են, իսկ Նորվեգիան և Ուկրաինան, չնայած ԵՄ անդամ չեն, սակայն պարբերաբար միանում են հակառուսական որոշումներին։ Օգոստոսին նույնպես այս չորս պետությունները միացան հակառուսական պատժամիջոցների երկարաձգման մասին որոշմանը։

Արևմուտքի երկրները մշտապես Մոսկվայի վրա են դնում Մինսկի համաձայնագրերի իրականցման պարտականությունը և դրա հետ են կապում պատժամիջոցների վերացումը: Ռուսաստանն իր հերթին հիշեցնում է, որ ինքը Մինսկի գործընթացի երաշխավորներից է, այլ ոչ թե հակամարտության կողմերից մեկը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.