Հյուսիսային Կորեան Ղրիմը համարում է Ռուսաստանի մաս

Փհենյանում թողարկվել է աշխարհագրական նոր քարտեզ, որտեղ Ղրիմը ներկայացված է որպես Ռուսաստանի մաս։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանատունը։

Փհենյանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ հյուսիսկորեական «Ուսումնական հանրագիտարան» կոչվող հրատարակության 240-242 էջերում Ղրիմը ներկված է Ռուսաստանի գույներով։

«Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը մեզ հայտնեց, որ իրենք ընդունում են Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները՝ Ղրիմի Ռուսաստանին միացումը համարելով լեգիտիմ և միջազգային իրավունքին համապատասխան», - ասվում է Փհենյանում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Հյուսիսային Կորեան վերոնշյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է ՄԱԿ-ում կայացած քվեարկության ժամանակ։ «Փհենյանը նույն կերպ է վերաբերվում նաև Կուրիլյան կղզիների հարցին», - հայտնում է ՌԴ դեսպանատունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.