Եվրամիությունն աջակցում է Իրանի միջուկային համաձայնագրին․ Անգելա Մերկել

Եվրամիությունը հավատարիմ է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագրին։ Այս մասին Բրյուսելում՝ ԵՄ գագաթնաժողովից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կարևոր դեր է խաղալու։ Մենք հստակ հասկացրել ենք, որ հավատարիմ ենք կնքված համաձայնագրին», - ասել է կանցլերը։

Հոկտեմբերի 13-ին Դոնալդ Թրամփը հրաժարվել էր պաշտոնապես հաստատել Կոնգրեսին, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի շրջանակում հանձնառած պարտավորությունները։ Նա նաև նշել էր, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի լրացնել «համաձայնագրում առկա լուրջ թերությունները», այնուհետև հավելել էր, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, քանի որ «վերջինս աջակցում է ահաբեկչությանը»։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծե են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։ 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.