Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրում է Իրանին Սիրիայում ռազմական ներկայության համար

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ մեղադրել է Իրանին Սիրիան հրեական պետության դեմ «ֆորպոստ» դարձնելու փորձերի մեջ՝ «այնտեղ կենտրոնացնելով ռազմաօդային և ռազմածովային ուժեր, ինչպես նաև տասնյակ հազաների հասնող զինյալներ»։  Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Լիբերմանն իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մեթիսի հետ զրույցում նշել է, որ աընդունելի է Իրանի ռազմական ներկայությունը հարևան երկրում, որտեղ իրենցի զինվորականները պաշտպանում են նախագահ Բաշար Ասադին։ Իսրայելի պաշտպանության նախարարը նույն թեմային անդրադարձել էր նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ։

«Իրանը փորձում է Սիրիայի տարածքը, այդ թվում՝ Գոլանի բարձրունքը դարձնել Իսրայելի դեմ ֆորպոստ՝ այնտեղ կենտրոնացնելով շիա զինվորականների», - ասել է Լիբերմանը։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում «Իրանի ազդեցության մեծացումը խոշորագույն խնդիր է, որին բախվում է ողջ Արևմտյան Աշխարհը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.