Անկարայի քաղաքապետը հրաժարական է տվել Էրդողանի հետ հանդիպումից հետո

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, որը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, որոշել է հրաժարական տալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Այս մասին Գյոքչեքը հայտնել է թվիթերյան գրառման միջոցով։

«Այսօր մենք զրուցել ենք նախագահի հետ։ Հույս ունեմ՝ Անկարայի քաղաքային խորհուրդը շաբաթ օրը կհավաքվի հերթական նիստին, իսկ ես հրաժարական կտամ», - գրել է Թուրքիայի մայրաքաղաքի ղեկավարը։

Մելիհ Գյոքչեքն Անկարայի քաղաքապետ է ընտրվել 1994 թվականին։ Հետո նա ևս չորս անգամ վերընտրվել է այդ պաշտոնին։

Թուրքական ԶԼՄ-ները Գյոքչեքի հրաժարականը կապում են ԱԶԿ-ի շարքերում Էրդողանի սկսած փոփոխությունների հետ։ Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը և ևս մի քանի նահանգապետեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.