Իսպանիայի իշխանությունները որպես խնդրի լուծում չեն դիտարկում Կատալոնիա զորք մտցնելու տարբերակը

Իսպանիայի կառավարությունը որպես խնդրի լուծում չի դիտարկում Կատալոնիա զորք մտցնելու տարբերակը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն։

Լրագրողի ուղիղ հարցին՝ արդյոք նախատեսվում է խդիրը կարգավորելու համար զորք մտցնել Կատալոնիա, նախարարը պատասխանել է․ «Նման կանխատեսում չկա, քանի որ Իսպանիայի կառավարությունը մտածում է խնդիրը երկրի օրենսդրության շրջանակներում կարգավորելու ուղղությամբ»։

Անդրադառնալով Կատաոնիայի կառավարության կողմից անկախության հռչակման հնարավորությանը՝ նախարարը նշել է․ «Այդ պարագայում կառավարության գործողությունները շատ չեն տարբերվի սահմանադրության արդեն կիրառված 155-րդ հոդվածից»։

Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ պատմության մեջ առաջին անգամ կիրառում է սահմանադրւթյան 155-րդ հոդվածը։ Սա նշանակում է, որ Մադրիդը զբաղեցրած պաշտոնից ազատ է արձակում Կատալոնիայի ողջ կառավարությանը։ Բացի դրանից, Իսպանիայի իշխանությունները ցանկանում են առաջիկա կես տարվա ընթացքում նոր ընտրություններ անցկացնել Կատալոնիայում։ Իսպանիայի Սենատը պետք է հաստատի կառավարության որոշումը հոկտեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։ 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.