Մոսկվան աջակցում է Իսպանիայի տարածքային ամբողջականությանը․ Զախարովա

Կատալոնիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Իսպանիայում տիրող իրավիճակը։

Նա ընդգծել է, որ Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը Իսպանիայի ներքին գործն է, իսկ Մոսկվան հարգում է Իսպանիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

«Այսպես կոչված անկախության հանրաքվեն, ինչպես նաև տեղական օրենսդիրների այլ միակողմանի նախաձեռնությունները մեկնաբանում ենք այս հարցի շուրջ Իսպանիայի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների համատեքստում», - շարունակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Կատալոնիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացրել Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը։ Ավելի ուշ Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը։

Նախարարների խորհրդի նիստից հետո վարչապետ Ռախոյը հաստատել է վերոնշյալ հոդվածը կիրառելու մասին որոշումը։ Նա նաև հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

Vanguardia թերթը նշում է, որ Պուչդեմոնը ստպված կլինի լքել զբաղերած պաշտոնը, եթե համապատասխան հրամանագիրը հրապարակվի Իսպանիայի կառավարական պաշտոնաթերթում։ Պուչդեմոնի հրաժարական չտալը կդիտվի որպես իշխանության յուրացման փորձ։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.