Գիտնականները զննության կենթարկեն Լաս Վեգասում զանգվածային սպանդ իրականացրած մարդու ուղեղը

ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի (Կալիֆորնիա նահանգ) գիտնականները մի քանի ամիս զբաղվելու են Լաս Վեգասի ահաբեկչության կատարող Սթիվեն Փեդոքի ուղեղի ուսումնասիրությամբ, որպեսզի պարզեն նյարդաբանական հնարավոր շեղումները։ Այս մասին հայտնում է ABC լրատվականը՝ հղում կատարելով Լաս Վեգասի քաղաքային իշխանություններին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դիահերձման ընթացքում անցկացված ուղեղի տեսողական ստուգումը ցույց է տվել, որ չկա որևէ շեղում։ Սթենֆորդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրելու են մարդասպանի գլխուղեղի հյուսվածքները՝ պարզելու, թե արդյոք նա չի տառապել սկլերոզով, էպիլեպսիայով, անոթային կամ այլ տեսակի հիվանդություններով։

Դատաբժիշկների ազգային ասոցեացիայի նախագահ Բրայան Պիտերսոնը, որն զբաղվում է Պեդոքի գործով, նշում է, որ հետազոտության նախնական ընթացակարգը միևնույնն է բոլոր դիահերձումների դեպքում։ Այն ենթադրում է տեսողական զննում ուղեղի արնահոսությունը, ուռուցքը կամ անհամաչափությունը պարզելու համար։ Հետագա զննությունն արդեն կատարվում է հատուկ մանրադիտակների միջոցով։

Ինչպես նշում են մասնագետները, պաթոլոգիա հայտնաբերելու դեպքում հնարավոր չի լինի հստակ ասել, թե ինչն է Փեդոքին դրդել գնալ այդ քայլին կամ ազդեցություն ունեցել նրա վրա։ Նյարդաբան Դուգլաս Ֆիլդսի խոսքով՝ նման տեսակի պաթոլոգիան հազվադեպ է դրդում նման դաժանությունների՝ զանգվածային սպանություններ կամ ահաբեկչություններ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասի հայնտի Mandalay Bay hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից զինված անձն անկանոն կրակ էր բացել country-music երաժշտական փառատոնի մասնակիցների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով զոհվել էր 59 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել՝ ավելի քան 500-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.