Իսրայելը և Սիրիան կրկին փոխանակվել են ավիահարվածներով

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Լիբանանի օդային տարածքից հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Լիբանանի անվտանգության ուժերի ներկայացուցչի հայտարարությանը։

«Մեր ունեցած տվյալների համաձայն՝ իսրայելական ռազմաօդային ուժերը Լիբանանի Բեքաա շրջանից հրթիռային հարվածներ են իրականացրել Սիրիայում գտնվող ռազմական օբյետների ուղղությամբ», - ասել է լրատվականի զրուցակիցը։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը պատասխան հարվածն են իրականացրել։

«Սիրիական բանակի հրթիռներն անմիջապես արձագանքել են իսրայելական ագրեսիային», - ասել է Սիրիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի տարածքը հրթիռակոծելու մասին լուրերը։ «Ներկա պահին մենք ձեռնպահ ենք մնում որևէ մեկնաբանությունից», - նշել են Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։

Իսրայելի և Սիրիայի զինված ուժերը հաճախ են փոխանակվում նման հարվածներով։ Իսրայելցիները Սիրիայի կառավարական ուժերին հասցվող հարվածները մեկնաբանում են որպես իրենց երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար անհրաժեշտ քայլ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.