Տեխասում տեղի ունեցած զինված հարձական հետևանքով զոհվել է 26 մարդ

Հերթական զինված հարձակումն է տեղի ունեցել ԱՄՆ-ում։ Տեխասի եկեղեցիներից մեկում անհայտ անձը կրակ է բացել հավաքված մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 26 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել՝ 20-ը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով առավոտյան 11:30-ի սահմաններում։ Նշվում է, որ ամբողջովին սև հագնված հանցագործը ժամերգության ժամանակ ներխուժել է եկեղեցի և անկանոն կրակ բացել Ruger AR տեսակի ինքնաձիգից։

Ականատեսները նշում են, որ կրակոցները տևել են մոտ 15 վայրկյան։ Եկեղեցուց դուրս գալուց հետո հանցագործը փոխհրաձգության մեջ է մտել տեղի բնակիչներից մեկի հետ, ով նույնպես զինված է եղել։ Հանցագործը նետել է իր զենքը և փորձել դիմել փախուստի։ Ավելի ուշ նրան սպանված են գտել իր իսկ մեքենայում, որտեղ ոստիկանները հայտնաբերել են մի քանի միավոր զենք։

Իրավապաները պաշտոնապես դեռ չեն հայտնել հարձակում գործած անձի ինքնությունը, սակայն ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ հանցագործը ոմն Դևիդ Քելին է։ Նա 26 տարեկան էր և որոշ ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդայն ուժերում։

Մի ժամանակ նա իր կնոջ և երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կանգնել է դատարանի առջև՝ անմիջապես հեռացվելով ԱՄՆ Զինված ուժերից։ Դատապարտվելով 12 ամսվա ազատազրման՝ Քելին ազատ է արձակվել 2014 թ․-ին։

Հացագործի տանը կատարվել է խուզարկություն։ Իրավապահները դեռ չեն հայտնում, թե ինչ է հայտնաբերվել խուզարկության արդյունքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն աշխատանքային այցով Ճապոնիայում է, խոստացել է, որ դաշնային իշխանություններն անպայման կօգնեն նահանգային իշխանություններին տեղի ունեցածի հետաքննության գործում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.