Ճապոնիան նոր պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի դեմ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ պատրաստվում է նոյեմբերի 7-ից սառեցնել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության 35 քաղաքացիների հաշիվները՝ որպես պատժամիջոց Փհենյանի միջուկային ծրագրի դեմ։
Այս մասին Աբեն հայտարարել է Դոնադ Թրամփի հետ հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացում, որը լուսաբանել է Սպիտակ տան պաշտոնական կայքը։
«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ վերջինիս միջուկային և հրթիռային ծրագրերի պատճառով։ Երեքշաբթի մենք կստորագրենք ԿԺԴՀ-ի 35 քաղաքացիների և կազմակերպությունների հաշիվները սառեցնելու մասին փաստաթուղթը», - ասել է Աբեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Փհենյանը հայտարարել էր ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար։ Ճապոնացի և հարավկորեացի մասնագետների գնահատմամբ՝ դրա հզորությունը տասն անգամ գերազանցում է 1945 թվականին Հերոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորությանը։
Կորեական թերակղզում իրավիճակը ծայրահեղ լարված է Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով: Oգոստոսի 8-ին Փհենյանը հայտարարել էր խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում ամերիկյան ավիաբազային հրթիռային հարված հասցնելու պատրաստակամության մասին: Կիմ Չեն Ընի հրամանի դեպքում՝ հյուսիսկորեական զինվորականները կարձակեն մայիսի 14-ին փորձարկված միջին հեռահարության «Հվասոն-12» բալիստիկ հրթիռը։