Ղրիմի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անընդունելի են․ Ճապոնացի քաղաքական գործիչ
Ղրիմում անցկացված հանրաքվեն բացարձակ օրինական է, իսկ Ռուսաստանի և Ղրիմի նկատմամբ պատժամիջոցներն անթույլատրելի են։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի «Իսսույ Կայ» կուսակցության առաջնորդ Միցուխիրո Կիմուրան․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես ինձ համարում եմ Ղրիմի ընկեր։ Կոչ եմ անում Ճապոնիայի քաղաքական ուժերին աջակցել Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանին», - ասել է Ճապոնացի գործիչը՝ հավելեով, որ վերջին ժամանակներս ութ անգամ այցելել է Սիմֆերոպոլ։
«Այս իրավիճակում ինձ զարմացնում է, որ Ռուսաստանը և Ճապոնիան չունեն խաղաղության համաձայնագիր։ Ճապոնիան, որի վրա Միացյալ Նահանգները ժամանակին ատոմային ռումբ է նետել, այժմ իրեն համարում է ԱՄՆ-ի դաշնակիցը», - նշել է Կիմուրան՝ ևս մեկ անգամ անընդունելի համարելով Ռուսաստանի և Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները։
Նոյեմբերի 6-ին և 7-ին Յալթայում առաջին անգամ անցկացվում է «Ռուսաստանը, Ղրիմը և ժամանակակից միջազգային հարաբերությունները» խորագրով միջազգային համաժողով, որին մասնակցում է ավելի քան 90 մարդ աշխարհի 30 երկրներից։ Համաժողովի նպատակն է վերականգնել Ղրիմի և աշխարհի պետությունների հարաբերությունները։