Ճապոնական և ամերիկյան ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը Ճապոնական ծովում համատեղ զորավարժություններ կացնակցնեն ամերիկյան երեք ավիակիր նավերի հետ։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ճապոնական ծովում նոյեմբերի 12-ին կմեկնարկի համատեղ զորավարժություններ Ճապոնիայի ռազմածովային ուժերի ականակիրներ «Ինաձումա»-ի և «Մակինամի»-ի, ուղղաթիռ կրող «Իսե» ռազմանավի, միջուկային ավիակիրներ «Ռոնալդ Ռեյգան»-ի, «Նիմից»-ի, «Թեոդոր Ռուզվելտ»-ի և այլ ռազմանավերի մասնակցությամբ», - ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, համատեղ զորավարժություններ են անցկացվել ամերիկյան այս նույն ռազմանավերի և F-15 տեսակի երկու կործանիչ կրող ճապոնական «Հորնետ» F/A 18 ռազմանավի մասնակցությամբ։
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ այս զորավարժություններն անցկացվում են «Հյուսիսային Կորեայի ռազմատենչ նկրտումները զսպելու նպատակով»։