Ամերիկյան բանակում արդեն կարող են ծառայել հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ

Միացյալ Նահանգները հանել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բանակ զորակոչելու արգելքը։ Այս մասին հայտնում է USA Today լրատվականը։

Ինչպես նշում է աղբյուրը, ամերիկյան բանակի շարքերն արդեն կարող են համալրել մարդիկ, որոնք տառապում են երկբևեռ աֆեկտիվ խանգարումով, դեպրեսիայով, հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ։

Նշվում է, որ այս որոշումը կապված է 2018 թ․ սեպտեմբերին նորակոչիկների թիվը 80 հազարի հասցնելու մտադրությամբ։  

Հիշեցնենք, որ 2009 թ․ ԱՄՆ-ի իշխանությունները բանակում ծառայելու արգելք էին դրել հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Այս որոշումը կապված էր բանակում ինքնասպանությունների թվի զգալի աճի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.