Իսրայելն արգելել է ԵՄ պաշտոնյաների մուտքը երկիր․ Haaretz

Իսրայելի իշխանություններն արգելել են ԵՄ խորհրդարանականների մուտքը երկիր, քանի որ վերջիններս ցանկանում էին այցելել իսրայելական բանտ, որտեղ պահվում է պաղեստինյան «ՖԱԹՀ» շարժման առաջնորդներից մեկը՝ Մարվան Բարգուտին։ Այս մասին տեղեկացնում է Haaretz թերթը։

Իսրայելի ներքին գործերի նախարար Արյե Դերին և ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը հաղորդում են, որ եվրոպացի խորհրդարանականները ցանկանում էին այցելել Բարգուտիին, որն Իսրայելում համարվում է ահաբեկիչ։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ եվրոպական պատվիրակության 20 անդամներից 7-ը չեն կարող մուտք գործել երկիր։

Իսրայելի ներքին անվտանգության նախարարը պնդում է, որ եվրոպացի այդ գործիչները «մշտապես աջակցում են երկրի (Իսրայելի) ներսում տեղի ուենցող բողոքի ակցիաներին»։

«Մենք արգելում ենք այն մարդկանց մուտքը, որոնք ակտիվորեն վնասում են Իսրայելի պետականությանը», - Էրդանի խոսքերը մեջբերում է Haaretz-ը։

Թերթի հավաստմամբ՝ կառավարության այս որոշումը համաձայնեցված չի եղել երկրի արտաքին գործերի նախարարության հետ։

Մարվան Բարգուտին պաղեստինյան «ՖԱԹՀ» զինված շարժման երիտասարդական թևի առաջնորդն է։ Նա Իսրայելում դատապարված է ցմահ ազատազրկման հրեաների սպանություններ կազմակերպելու համար։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այժմ իսրայելական բանտերում իրենց պատիժն են կրում մոտ 6 հազար պաղեստինցիներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.