Լիբանանի արդեն նախին վարչապետը Բեյրութ կվերադառնա երկու օրվա ընթացքում

Լիբանանի պաշտոնաթող վարչապետ Սաադ Հարիրին Բեյրութ կվերադառնա երկու օրվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, իր թվիթերյան էջում գրել է Հարիրին։

«Ես լավ եմ։ Կարծում եմ Լիբանան կվերադառնամ երկու օրից։ Իմ ընտանիքը կմնա իր երկրում՝ Սաուդյան Արաբիայում», - գրել էր Լիբանանի նախկին վարչապետը՝ լիբանանցիներին կոչ անելով հանգստություն պահպանել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Սաադ Հարիրին աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ հաջորդ օրը հեռուստատեսությամբ անակնալ կերպով հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

Որպես իր հրաժարականի հիմնական պատճառ Հարիրին նշել էր Իրանի միջամտությունը շիական «Հեզբոլլահ» շարժմանը և Լիբանանի ներքին գործերին, որին նա «չի կարողացել հակազդել»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.