Եվրախորհրդարանը կարող է պատժամիջոցներ կիրառել Լեհաստանի նկատմամբ

Եվրոպական խորհրդարանը հավանության է արժանացրել մի բանաձև, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Լեհաստանը նկատմամբ։

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, խոսքը Եվրոպական միության համաձայնագրի 7-րդ հոդվածի մասին է, որը կարող է Լեհաստանին զրկել Եվրամիության խորհրդում ձայնի իրավունքից։ Սա կարող է տեղի ունենալ, եթե խորհուրդն ընդունի, որ եվրոպական արժեքները «լուրջ վտանգի տակ են»։

Նշվում է, որ որոշմանը կողմ է քվեարկել 438 պատգամավոր, իսկ դեմ՝ 152։ Խորհրդարանականները դժգոհ են, որ Վարշավան հեռանում է իրավական պետության և ժողովրդավարության նորմերից։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահը վետո էր դրել Ազգային դատական խորհդրի և Գերագույն դատարանի մասին խորհրդարանի ընդունած օրենքների վրա։ Սեպտեմբերի վերջին արդեն նախագահն առաջարկել էր այդ օրենքի այլընտրանքային տարբերակներ։

Եվրահանձնաժողովը քննադատել էր այս փաստաթղթերը՝ նշելով, որ դրանք կարող են նպաստել դատական համակարգի անկախության սահմանափակմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.