New York Times-ը մեկնաբանել է, թե ինչու է իր հրապարակած քարտեզում Ղրիմը ներկայացվել որպես Ռուսաստանի մաս

Ամերիկյան The New York Times թերթը նոյեմբերի 11-ին լույս տեսած համարում տվել է «Ղրիմի կարգավիճակի հստակ և ճիշտ նկարագրություն»։ Թերթի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դենիել Ռոուդն այսպիսի պատասխան է տվել ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանը, թե ինչպես է պատահել, որ թերթի հրատարակած համարում Ղրիմը և Ռուսասատանը ներկայացված են եղել նույն գույնով։

«New York Times-ն ունի հետևողական մոտեցում այն տարածքների ներկայացման հարցում, որոնք գրավված են, կամ հանդիսանում են վիճելի տարածքներ։ Կարծում ենք, որ մեր հոդվածը և ներկայացված քարտեզը հստակ բնորոշում են Ղրիմի ներկայիս կարգավիճակը», - նշել է NYT-ի ներկայացուցիչը։

«Ինչ վերաբերում է քարտեզին, ապա Ղրիմը հստակ ներկայացված է եղել որպես վիճելի տարածք։ Նման մոտեցումը չի նշանակում համաձայն լինել Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Եթե Ղրիմի կարգավիճակը և ապագան վիճելի չլինեին, ապա մենք հանդես չէինք գա նման հոդվածով», - շարունակել է նա։

Հիշեցնենք, որ ավելի աղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պահանջելու է New York Times-ի ղեկավարությունից ուղղել Ղրիմը որպես վիճելի տարածք ներկայացնող քարտեզը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.