Լիբանանի նախկին վարչապետը կարող է հեռանալ, երբ ցանկանա․ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը վերջերս հայտարարել էր իր հրաժարականի մասին, Սաուդյան Արաբիայում է մնում իր կամքով և կարող է հեռանալ երբ ցանկանա։ Այս մասին Ռիադում ֆրանցիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը։

«Հարիրին ապրում է Սաուդյան Արաբայում իր կամքով։ Նա կարող է հեռանալ այն ժամանակ, երբ ինքը կամենա», - ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Սաադ Հարիրին աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ հաջորդ օրը հեռուստատեսությամբ անակնալ կերպով հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

Որպես իր հրաժարականի հիմնական պատճառ Հարիրին նշել էր Իրանի միջամտությունը շիական «Հեզբոլլահ» շարժմանը և Լիբանանի ներքին գործերին, որին նա «չի կարողացել հակազդել»։

Ավելի ուշ՝ նոյեմերի 14-ին, արդեն նախկին վարչապետ Հարիրին թվիթերյան գրառման միջոցով հատարարել էր, որ Լիբանան կվերադառնա առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Լիբանանի նախագահ Միշել Աունը պնդում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները բռնի ուժով իրենց մոտ են պահում Հարիրիին, ինչը, նրա խոսքով, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.