Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ (տեսանյութ)

Նոյեբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգոծնախարար Սերգեյ Լավրովի հետ, որը պաշտոնական այցով ժամանել էր Երևան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։

Էդվարդ Նալանդյանը, ողջունելով հյուրին, կարևորել է վերջինիս այցը և նշել, որ այն տեղի է ունենում երկու երկրների համար խորհրդանշական՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ռուսական բարեկամությունը լուրջ առաջընթաց է գրանցել։

Հանդիպման ընթացքում քննարկված մի շարք թեմաների թվում, թերևս, ամենակարևոր տեղն զբաղեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն անդրադարձել են Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել նաև մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ջանքերին:

Ինչպես նշում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2017-2018 թ․թ. ծրագիրը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.