Եգիպտոսի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի

Սինայի թերակղզում գտնվող Արիշ եգիպտական քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի․ վիրավորվել է ևս 120 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի պետական հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները ներխուժել էին մզկիթի տարածք, որտեղ գործարկել էին ինքնաշեն պայթուցիկ սարք։ Այնուհետև զինյալներն սկսել էին կրակել մզկիթից փախչող քաղաքացիների ուղղությամբ։ Նշվում է, որ ահաբեկիչները կրակել են նաև դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաներին, որոնք փորձում էին տանել վիրավոր քաղաքացիներին։

Տեղի ունեցածի կապակցությամբ խստացվել են անվտագության միջոցառումները։ Եգիպտոսի հատուկ ծառայությունները շրջափակել են դեպի վայրը։ Ընթանում է քննություն։

Նշենք, որ «Էր Ռոուդա» մզկիթը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, համարվում է Սինայի թերակղզու ամենահայտնի մզկիթներից մեկը։ Այստեղ այցելում են հարյուրավոր քաղաքացիներ հարևան բնակավայրերից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.