Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին։

«Ես քիչ առաջ խոսեցի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ Փհենյանի սադրիչ գործողությունների մասին։ Նոր ավելի մասշտաբային պատժամիջոցները կսահմանվեն արդեն այսօր։ Իրավիճակն այլևս վերահսկողության տակ կլինի», - իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։

Թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, Թրամփը չի մանրամասնել։

Սպիտակ տանը նշում են, որ իրենց առաջնորդը հայտնել է ԱՄՆ-ը և վերջինիս դաշնակիցներին Հյուսիսային Կորեայից պաշտպանելու վճռականության մասին։ Թրամփը նաև Չինաստանի առաջնորդին կոչ է արել օգտագործել բոլոր լծակները զսպելու Փհենյանի սադրիչ գործողությունները։

Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Հյուսիսային Կորեան անցկացրել է հրթիռային նոր փորձարկում՝ արձակելով «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Թռիչքի բարձրությունը կազմել է 4475 կիլոմետր, իսկ երկարությունը՝ 950 կիլոմետր։ Հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտի։

Փհենյանի հավաստմամբ՝ այս հրթիռը կարող է խոցել թիրախներ ԱՄՆ-ի ողջ տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.