Ղրիմի հարցը մեկընդմիշտ փակված է․ Լավրով

Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում մնալու հարցը վերջնականապես փակված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղրիմի թեման վերջնականապես փակված է։ Հիշեցնեմ, որ խոսքը Ղրիմի բնակչության ազատ կամարտահայտման մասին է։ Նրանք գիտակցաբար ընտրել են խաղաղության և բարգավաճման ճանապարհը», - ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի՝ Ղրիմի կարգավիճակի մասին հարցին։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ այդ քայլը միակ հնարավոր միջոցն էր թերակղզու բնակչության շահերը 2014 թ․ Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման ժամանակ պաշտպանելու համար։

«Ակնհայտ է, որ հանրաքվեի արդյունքները թույլ են տվել ղրիմցիներին խուսափել քաղաքացիական պատերազմի դաժանություններից․ մի բան, որ Կիևն արդեն երեք տարի է շարունակում է Դոնբասում», - շարունակել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Ղրիմը վերամիավորվել է Ռուսաստանին Ուկրաինայի պետական հեղաշրջումից հետո կազմակերպված հանրաքվեի արդյունքում: Ռուսաստանին միանալու օգտին էր քվեարկել թերակղզու բնակիչների 95%-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակ է»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.